Մատչելիության հղումներ

«Սպուտնիկը» չի կարող շարունակել իր գործունեությունն Ադրբեջանում. Կիսելյով


«Սպուտնիկը» չի կարող շարունակել իր գործունեությունն Ադրբեջանում, հայտարարել է Russia Today մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

«Ցավով պետք է արձանագրենք, որ տվյալ պահին «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության աշխատանքի շարունակության համար անհրաժեշտ պայմանները բացակայում են»,- ՌԻԱ Նովոստի գործակալության հետ զրույցում այսօր նշել է Կիսելյովը։

«Մենք կանենք ամեն ինչ մեր ձերբակալված լրագրողների իրավական պաշտպանությունն ապահովելու համար»,- նշել է Կիսելյովը։

Հիշեցնենք՝ հունիսի 27-ին ՌԴ-ում մոտ հինգ տասնյակ տեղացի ադրբեջանցիներ էին ձերբակալվել, մեծամասամբ՝ Ռուսաստանի քաղաքացիներ։ Ժամեր անց ռուսաստանցի իրավապահները հաղորդել էին ձերբակալվածներից երկուսի՝ Զիյադին և Հուսեյն Սաֆարովների մահվան մասին՝ համապատասխանաբար սրտային անբավարարության և թոքային էմբոլիայի հետևանքով, ապա հայտնի էր դարձել Բաքվում «Սպուտնիկի» գրասենյակում խուզարկությունների ու ձերբակալությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG