Մատչելիության հղումներ

Մոսկվան չի պատրաստվում նահանջել Ուկրաինայում իր նպատակներից. Պուտինը՝ Թրամփին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ Մոսկվան չի պատրաստվում նահանջել Ուկրաինայում իր նպատակներից, սակայն դեռ հետաքրքրված է հակամարտության բանակցային կարգավորմամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ նրա՝ զրույցը եղել է լայնածավալ, և Թրամփը բարձրացրել է պատերազմի հնարավորինս շուտ ավարտին հասնելու հարցը։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն Մոսկվայի ուշադրությունը կենտրոնացած է այն հարցերի վերացման վրա, որոնք, ըստ նրա, հանդիսանում են հակամարտության «արմատական պատճառները»։

Ուկրաինայում պատերազմը շարունակվում է արդեն չորրորդ տարին։

Մեկ ժամից ավելի տևած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ու Թրամփը քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, Սիրիայում։

ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ դրա արդյունքում առաջընթաց չի արձանագրվել Ուկրաինայում պատերազմի հարցում:

Պուտինն ու Թրամփը տարեսկզբից արդեն 6-րդ հեռախոսազրույցն են անցկացրել։

XS
SM
MD
LG