Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը


Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 18-ին կայացրած որոշումը թողել է անփոփոխ. «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, հայտնում են Վերաքննիչից:

Սամվել Կարապետյանն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է: Նա վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց: Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց հոգևորակնների բարեգործներին ընդմիշտ պասիվացնել, ժամեր անց ոստիկանները նրան ձերբակալեցին, հետո էլ երկու ամսով կալանավորեցին:

Եկեղեցուն պաշտպանելուց մի քանի ժամ անց բանտում հայտնված Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Նա մեղադրանքը չի ընդունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG