Ռուսական ուժերի հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Լեհաստանի հյուպատոսության շենքը

Անցած գիշեր Ռուսական ուժերի զանգվածային հարվածների հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Լեհաստանի հյուպատոսության շենքը, այս մասին հայտարարել է պաշտոնական Վարշավան։

«Նախագահ Թրամփ, Պուտինը ծաղրում է ձեր խաղաղության ջանքերը», - հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Կիևի իշխանությունները հաղորդել են, որ ռուսական ուժերի հարվածների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքում տասնյակ մարդիկ են տուժել, նրանց մի մասը հոսպիտալացվել է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները 539 անօդաչու և 11 հրթիռ են արձակել Ուկրաինայի վրա. Կիևում 23 մարդ տուժել է