Ալիևն ընդգծում է Բաքվի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Վաշինգտոնի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահեցնում է՝ առկա են Միացյալ Նահանգների հետ իր երկրի գործընկերությունն ընդլայնելու և որակապես նոր մակարդակի հասցնելու լավ հնարավորություններ։

«Այսօր լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն ու գործընկերությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար։ Ես կարծում եմ, որ մեծ ներուժ կա փոխշահավետ համագործակցության զարգացման համար առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի, բարձր տեխնոլոգիաների, ներդրումների և այլ կարևոր ոլորտներում», - ասված է ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Ալիևի հղած ուղերձում:

Ադրբեջանի առաջնորդը նաև շեշտել է՝ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ եղել է Բաքվի հուսալի գործընկերը էներգետիկ ոլորտում։

«Վստահ եմ, որ մեր ամուր քաղաքական կամքի և համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը կշարունակեն համապարփակ կերպով ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների», - հայտարարում է Իլհամ Ալիևը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ․ «Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանի բարգավաճմանը»Թրամփն անհամբեր սպասում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ԱՄՆ պաշտոնյա