Այսօր կայանալու է Թրամփ-Պուտին հերթական հեռախոսազրույցը

Առաջիկա ժամերին կայանալու է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հերթական հեռախոսազրույցը։ Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Նա, սակայն, չի հստակեցրել, թե որոնք են լինելու իր և Սպիտակ տան ղեկավարի հեռախոսազրույցի թեմաները։