Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանք նախատեսող օրինագիծը:
Դրանով քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն՝ հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում, իսկ 3 հազար դրամով՝ եթե ունեն տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում այն չեն մոտեցրել վճարման սարքին:
Տարածքային և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը երեկ նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ փոփոխությունն առաջարկվում է, քանի որ հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիների մոտ 25-30 տոկոսը չի վճարում: Ընդդիմադիրները քննադատեցին նախագիծը՝ հայտարարելով, որ նման կերպ «քաղաքացուն տուգանքի մատերիալ» են դարձնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավինյանը զգուշացնում է՝ անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակն ավարտվում է