Ստեփանակերտում մեկնարկել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև պատվիրակությունների ղեկավարներին:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին Իրանի, Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների կողմից, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ին կազմակերպությանն անդամակցել են նաև Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։