«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից հետո 4 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են

Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ում օրերս տեղի ունեցած խուզարկությունից հետո 4 անձի առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել: Քննչական կոմիտեից հայտնում են՝ 4-ն էլ կալանավորված են:

Թե ովքեր կալանավորված անձինք, ինչ պաշտոններ են զբաղեցնում «Տաշիր գրուպ»-ում, Քննչականից չեն մանրամասնում: Լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին գրում են՝ կալանավորվածներից մեկը «Տաշիր գրուպ»-ի խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենն է, մյուսը՝ անշարժ գույքի գործակալը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

6 ժամ տևած խուզարկություն «Տաշիր գրուպ»-ում՝ փողերի լվացման և հարկերից խուսափելու գործով. «Սա ապօրինությունների շղթա է»Սամվել Կարապետյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴՍամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է