Մատչելիության հղումներ

Մասկը պետք է հեռու մնա քաղաքականությունից. Բեսենթ


ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը CNN-ի եթերում ասել է, որ Մասկի ընկերությունների՝ Tesla-ի և SpaceX հրթիռային ընկերության տնօրենների խորհուրդները, հավանաբար, կնախընտրեին, որ նա հեռու մնա քաղաքականությունից. «Ես կարծում եմ, որ տնօրենների խորհուրդներին դուր չի եկել այդ հայտարարությունը և կխրախուսեն նրան կենտրոնանալ իր գործարար գործունեության, այլ ոչ թե քաղաքական գործունեության վրա», - նշել է Բեսենթը։

Թրամփի հետ տարաձայնությունների ֆոնին ԱՄՆ նախագահի երբեմնի դաշնակից Իլոն Մասկը հայտարարեց իր սեփական կուսակցությունը՝ «Ամերիկան» հիմնադրելու մասին, որը պետք է մարտահրավեր նետի Նահանգներում իշխող երկկուսակցական համակարգին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG