Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում մեկնարկել է ՏՀԿ գագաթնաժողովը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցելու ժամանած հյուրերի հետ, Ստեփանակերտ, 3-ը հուլիսի, 2025թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցելու ժամանած հյուրերի հետ, Ստեփանակերտ, 3-ը հուլիսի, 2025թ.

Ստեփանակերտում մեկնարկել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև պատվիրակությունների ղեկավարներին:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին Իրանի, Պակիստանի և Թուրքիայի ղեկավարների կողմից, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ին կազմակերպությանն անդամակցել են նաև Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG